Ա. Իսկանդարյան. «Կոալիցիան ու ՀԱԿ-ը կարող են համաձայնության գալ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիա-ՀԱԿ հարաբերությունների ապագան երկու լուծման տարբերակ ունի. կամ ՀԱԿ-ը շարունակում է նույն ոճով ցույցեր անել ամիսը մեկ պարբերականությամբ, կամ երկխոսության ձեւաչափը վերականգնվում է, սակայն միանշանակ է, որ ցույցերը շարունակելու են տեղ զբաղեցնել օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' հավաստիացնելով, որ կան նախադրյալներ ու փոխադարձ ցանկություն վերադառնալու երկխոսության ձեւաչափին, սակայն կան նաեւ դրան խանգարող մի շարք հանգամանքներ:

«Խոչընդոտներից է ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հարցը, սակայն եթե կողմերը շահագրգռված են շարունակելու երկխոսությունը, ապա պետք է հարթեն այդ խնդիրը: Ամեն դեպքում կոնսենսուսի հասնել կողմերը կարող են, քանի որ ունեն քաղաքական նպատակներ ու կամք»,- հավաստիացրեց Ա. Իսկանդարյանը' ընդգծելով, որ անգամ երկխոսության ձեւաչափի վերականգնումը չի կարող երաշխիք լինել, որ արդյունքում այն կարող է վերջնական լուծում դառնալ:

«ՀԱԿ-ի համար գնալով ավելի է բարդանում մանեւրել քաղաքական դաշտում, քանի որ բոլորի համար նա ընդունված վառ ընդդիմություն է,իսկ այդ ընթացքում նստել ու երկխոսել իշխանությունների հետ դժվարացնում է ընդդիմադիրի կերպարի պահպանումը: Այդ ընթացքում նա կարող է կորցնել բազում աջակիցների, չէ՞ որ նրանց մի մասը հավատացած են, որ հարկավոր են կտրուկ քայլեր եւ ոչ թե բանակցություններ կամ երկխոսություն»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին