Կարծիքներ

Գ.Սահակյան. «Երկխոսությունը ՀԱԿ-ին դուրս բերեց ճահճից»

2 րոպեի ընթերցում

Գ.Սահակյան. «Երկխոսությունը ՀԱԿ-ին դուրս բերեց ճահճից»

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական դաշտում բեւեռացումների առաջացման պահն անցել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը' շեշտելով, որ երկխոսությունը երկրում ստեղծված խնդիրների վերաբերյալ ելքեր գտնելու նպատակ է հետապնդում, ուստի Հայ ազգային կոնգրեսը պետք է հրաժարվի մեղադրական մոտեցումներից: «ՀԱԿ-ին երկխոսությունը դուրս բերեց ճահճից, քանի որ նա փորձեց հաղթահարել կոշտ ընդդիմության բարդույթը»,- նկատեց Գ.Սահակյանը:

«Կարծում եմ, որ երկխոսությունը մշտական երեւույթ է, քանի որ կան հակառակ կարծիքներ ունեցող ուժեր, ապա այն պետք է շարունակվի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյան խափանման միջոցի անփոփոխ թողնելը որպես երկխոսության առկախման պատճառ հայտարարելու մասին ՀԱԿ-ի որոշմանը, Գ.Սահակյանն ընդգծեց, որ դա դատարանի խնդիրն է եւ ոչ թե կոալիցիայի կամ ՀԱԿ-ի: «Երկխոսությունը դադարեցնելու համար դա ուղղակի առիթ էր»,- ավելացրեց Գ.Սահակյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով' քաղաքական ամառը շատ ակտիվ էր, քանի որ քաղաքական ուժերը գնացին դիրքորոշումների հստակեցման' հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում ընտրություններ են:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում