Հասարակական

«Շախմատ»-ը` 2-4-րդ դասարանցիների համար պարտադիր առարկա

3 րոպեի ընթերցում

«Շախմատ»-ը` 2-4-րդ դասարանցիների համար պարտադիր առարկա

ԵՐԵՎԱն, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվանից սկսած Երեւանի դպրոցներում 2-4-րդ դասարանի երեխաների համար կավելանա «Շախմատ» նոր պարտադիր առարկա: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակնեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, նոր առարական կդասավանդվի 2 դասաժամով: Նրա խոսքով' բոլոր դպրոցներում արդեն շախմատի ուսուցիչներ կան: «Կան դպրոցներ, որտեղ աշխատող այլ առարկայի ուսուցիչն է վերապատրաստվել ու վկայագրվել, ստացել առարկան դասավանդելու իրավունք, իսկ կան նաեւ դպրոցներ, որտեղ կդասավանդեն Շախմատի ակադեմիայում վերապատրաստված մասնագետները»,- ասաց նա:

Վերապատրաստման արդյունքում 18-20 բալ հավաքած մասնագետները կդասավանդեն շատ դասարաններ ունեցող դպրոցներում' 3 տարի ժամկետով, իսկ ահա 15-17 միավոր ստացած ուսուցիչները' 2 տարի պայմանագրով են աշխատելու: «Այս վերապատրաստումները շարունակական են լինելու եւ դպրոցում սիրողական մակարդակ ունեցող ոչ մեկ իրավունք չի ունենա դասավանդելու այդ առարկան»,- շեշտեց Հանրակրթության վարչության պետը:

Արդեն դպրոցներում ստեղծվել են շախմատի առանձին կաբինետներ' համապատասխան գույքով, որի մեջ է մտնում պատի եւ սեղանի շախմատը, ժամացույցը, սեղան-նստարանները: Դպրոցներն ապահովվել են հինգ անուն դասագրքերով:

Անդրադառնալով այն հարցին, թե «Շախմատ»-ի նկատմամբ նմանատիպ հետաքրքրությունը կապված է ՀՀ նախագահի գործոնով, Գ. Սողոմոնյանը նշեց, որ առարկայի մուտքը դպրոցներ պայմանավորված է մի շատ կարեւոր գործոններով: «Առաջին հերթին շախմատի նկատմամբ մեր ազգի ունեցած ավանդական հաղթանակների եւ ավանդույթներից է դա գալիս, ինչպես նաեւ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ շախմատ խաղացող երեխայի տրամաբանությունը միանշանակ հրաշալի է եւ դա օգնում է բնագիտական առարկաները հեշտ յուրացնելուն»,- ասաց նա:

Գ. Սողոմոնյանը անդրադարձավ նաեւ հաճախ հնչող այն կարծիքին, թե իբր Երեւանի դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան անտեսվում է եւ դասավանդում են ոչ համապատասխան մասնագետներ: «Ես վստահ կարող եմ ասել' մայրաքաղաքում չկա որեւէ դպրոց, որտեղ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդում են չվերապատրաստված կամ վկայական չուենոցղ ուսուցիչներ»,- հավաստիացրեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում