Սպորտ

Մհեր Մկրտչյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն

1 րոպեի ընթերցում

Մհեր Մկրտչյանը՝ աշխարհի առաջնության կրկնակի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ,23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ հեծանվորդ Մհեր Մկրտչյանը նվաճել Է երկրորդ արծաթե մեդալը Մոսկվայի «Կռիլատսկոյե» հեծանվապրապարակում ավարտված հեծանվասպորտի սքրեթչ 24 կիլոմետր 12 միջանկյալ վերջնագծերով մրցաձեւի աշխարհի առաջնության մրցատարածքում, զիջելով միայն գերմանացի մրցակցին:

Մինչ այդ Մ.Մկտրչյանը նվաճել Էր արծաթե մեդալ նույն մրցաձեւի 10կմ մրցատարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին՝ նախատեսվում Է, որ հայ հեծանվորդները մինչեւ մրցաշրջանի ավարտը կմասնակցի աշխարհի առաջնության երկու փուլերին, որոնցից ամեն մեկը օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում