Կարծիքներ

Կ. Մանոյան. «Ադրբեջանի կեցվածքի պատճառով մոտ ապագայում չի կարելի դրական առաջընթաց ակնկալել ԼՂ հարցում»

2 րոպեի ընթերցում

Կ. Մանոյան. «Ադրբեջանի կեցվածքի պատճառով մոտ ապագայում չի կարելի դրական առաջընթաց ակնկալել ԼՂ հարցում»

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կեցվածքի պատճառով մոտ ապագայում չի կարելի դրական առաջընթաց ակնկալել Լեռային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը' հավելելով, որ Ադրբեջանի ժխտողական կեցվածքն է բանակցային գործընթացի արդյունավետության գլխավոր խոչընդոտը: «ԼՂ հարցում առաջընթաց կլինի այն ժամանակ, եթե Ադրբեջանը համաձայնի տեսնել ԼՂՀ-ն իր կազմից դուրս»,- ընդգծեց Կ. Մանոյանը' հավելելով, որ Ռուսաստանի նախագահը շահագրգռված է ԼՂ հարցում դրական առաջընթացով: Նրա խոսքով' եթե մինչեւ տարեվերջ խնդրում առաջընթաց չգրանցվի, ապա հետագայում' Ռուսաստանում ընտրություններով պայմանավորված, գործընթացը որոշակիորեն կսառի:

Անդրադառնալով ԼՂ հարցի լուծման ճանապարհին պատերազմի հավանականությանը' Կ. Մանոյանը նշեց, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի այն ժամանակ, եթե վստահ լինի, որ կհաղթի: «Հայաստանը պետք է միջազգային հանրության շրջանակներում ակտիվորեն ներկայացնի ԼՂ հարցի էությունը, իսկ վերջինս պետք է հասկանա, որ Ադրբեջանի ռազմատենչ քայլերը կարող են անկանխատեսելի արդյունքների հանգեցնել»,- շեշտեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում