Ռ. Մելքոնյան. «Հսկայական թուրքական պետությունը հենվում է մի թերթի սխալ թարգմանած նյութի վրա»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է հակահայկական հիստերիան, հակահայկական տրամաբանությամբ քաղաքականությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը' մեկնաբանելով այն իրողությունը, որ «Հուրիեթ»-ը ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Ծաղկաձորում հայագիտական օլիմպիադայի մասնակիցների հարցերի պատասխանը խեղաթյուրված ներկայացնելու դիտողությունը: Ռ. Մելքոնյանի խոսքով' ամեն փոքր առիթ կարող է պատճառ դառնալ, որ թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հանդես գան անտրամաբանական եւ խեղաթյուրված հայտարարություններով:

«Թուրքիայում մամուլի միջոցները, անկախ իրենց կողմնորոշումից, հաճախ սպասարկում են իշխանություններին եւ ծառայում են քաղաքական նպատակների: Դա հատկապես արվում է' կապված արտաքին քաղաքականության, մասնավորապես' Հայաստանի հետ»,-ասաց Ռ. Մելքոնյանը: Նա զավեշտ է համարում այն, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, վարչապետը, այնուհետեւ' Ադրբեջանի նախագահը բոլոր իրենց վերլուծություններն արել են' հենվելով «Հուրիեթ»-ի սխալ թարգմանության վրա:

«Մենք ականատես ենք լինում մի բանի, որ հսկայական թուրքական պետությունն ու նրա ամբողջ պետական մեքենան հենվում է մի թերթի սխալ թարգմանած նյութի վրա»,- ավելացրեց Ռ. Մելքոնյանը:

Թուրքագետը հնարավոր տարբերակ համարեց նաեւ այն, որ գուցեեւ թուրքական իշխանությունները, իմանալով հանդերձ, որ թարգմանությունն այդքան էլ ճիշտ չէ, հենվել են դրա վրա, քանի որ իրենց պետք էր առիթ' աղմուկ բարձրացնելու համար:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին