Կարծիքներ

Կ.Մանոյան. «Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ԼՂ խնդրի լուծմամբ»

1 րոպեի ընթերցում

Կ.Մանոյան. «Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ԼՂ խնդրի լուծմամբ»

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներկայիս կեցվածքը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այդ երկիրը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակաետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով վերջին շրջանում թուրքական կողմից հնչող կոշտ հայտարարություններին:Կ.Մանոյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակում հայ-թուրքական արձանագրությունները պահելը չի բխում Հայաստանի շահերից: «Արձանագրություններից ստորագրությունները պետք է հետ վերցնել, այլապես Թուրքիան փորձելու է հնարքներով ցույց տալ աշխարհին, որ ինչ-որ առաջընթաց է գրանցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն ակնհայտ է, որ դա այդպես չէ»,- ասաց նա:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուի խոսքով' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի' Ծաղկաձորում արած հայտարարությունները Սփյուռքում ընկալվել են, «սակայն պետք չէ դրանից հետո լռություն պահպանել»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում