Կարծիքներ

Ռ.Կիրակոսյան. «Կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունն ուժեղացնում է Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում»

1 րոպեի ընթերցում

Ռ.Կիրակոսյան. «Կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունն ուժեղացնում է Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական դիվանագիտությունն ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը' անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցող զարգացումներին:

Նրա խոսքով' բանակցային գործընթացում առաջիկայում բեկում չի լինի։

«Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը չաշխատեց։ Նրանք մտածում էին Կազանում բարձր դիրք գրավել ու տեսնել, թե ինչ կշահեն այդ հանդիպումից, որից մեծ սպասելիքներ կային»,- նշեց Ռ.Կիրակոսյանը' ավելացնելով, որ ադրբեջանցիներն այդ առումով հաջողության չհասան, որովհետեւ Ադրբեջանը չկարողացավ կազանյան հանդիպմանը ճնշում գործադրել Մինսկի խմբի վրա։

Ռ.Կիրակոսյանն անդրադարձավ նաեւ ներքաղաքական խնդիրներին' նշելով, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն ուժեղացնում է Հայաստանի դիրքերը նաեւ արտաքին աշխարհում:

Անդրադառնալով այն լուրերին, թե իբր Ռ.Կիրակոսյանը պատրաստվում էր դասախոսություններով հանդես գալ Թուրքիայի ԱԳ նախարարությունում, բանախոսը կտրականապես հերքեց դրանք' նշելով, որ դա առնվազն տարօրինակ կլիներ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում