Կարծիքներ

Ռ. Սաֆրաստյան. «Թուրքիան ցանկանում է յուրացնել այլ ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները»

2 րոպեի ընթերցում

Ռ. Սաֆրաստյան. «Թուրքիան ցանկանում է յուրացնել այլ ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները»

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայում քրիստոնյաների ժառանգությունը վերադարձնելու մասին 306 բանաձեւի քննարկումը շատ կարեւոր է եւ արդիական: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը' ավելացնելով, որ այդ բանաձեւն ավելի շուտ պետք է շրջանառության մեջ դրվեր:

«Արդիական ասելով' նկատի ունեմ այն, որ հուշարձանները Թուրքիայում վերանում են, եւ պետք է ինչ-որ կերպ ճանապարհ գտնել դա կանխելու համար: Բանաձեւի ընդունումը որոշակի պարտավորությունների առջեւ կդնի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին, որը պարտավոր կլինի միջամտելու»,-ասաց Ռ. Սաֆրաստյանը: Թուրքագետը նկատեց, որ պետք չէ այս հարցում միայն ԱՄՆ-ին դիտարկել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության տարբեր կառույցների, Եվրախորհրդի կողմից նույնպես այս հարցերը պետք է հստակ ձեւով բարձրացվեն: Այս գործում իր ակտիվ դերակատարությունը պետք է ունենա նաեւ Հայաստանը:

«Բանաձեւի ընդունումը կտա այն, որ աշխարհը մեկ անգամ եւս կդատապարտի Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությունը, որով ցանկանում է յուրացնել այլ ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները»,-ավելացրեց Ռ. Սաֆրաստյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում