Կարծիքներ

Տ.Կարապետյան. «Բանակցությունները կուժեղացնեն եւ’ իշխանությանը, եւ’ ՀԱԿ-ին»

1 րոպեի ընթերցում

Տ.Կարապետյան. «Բանակցությունները կուժեղացնեն եւ’ իշխանությանը, եւ’ ՀԱԿ-ին»

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրեսը չի ներկայացնում ամբողջ ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը' ավելացնելով, որ եթե ՀԱԿ-ը գնում է իշխանության հետ բանակցությունների, ապա նրա վրայից պետք է հանել «արմատական ընդդիմություն» պիտակը:

«ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժ է, որը փոխել է իր սկզբունքը' արմատականից դարձել կառուցողական»,- հայտարարեց Տ.Կարապետյանը:

ԺԿ նախագահը ցածր է գնահատում արտահերթ ընտրությունների հավանականությունը' նշելով, որ ՀԱԿ-ն այդ հարցը որպես անկյունաքարային խնդիր չի դնում, պարզապես խոսում է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի որոշակիորեն լեգիտիմացնի իշխանության հետ բանակցությունները: «Այս բանակցությունները կուժեղացնեն եւ' իշխանությանը, եւ' ՀԱԿ-ին»,- կարծիք հայտնեց Տ.Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում