Կ. Մանոյան. «Հայաստանը չի համաձայնի որեւէ սկզբունքների, որտեղ ԼՂ-ի կարգավիճակի հարցը ճիշտ ու հստակ ձեւակերպված չէ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները չեն համաձայնի որեւէ սկզբունքների, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ճիշտ ու հստակ ձեւակերպված չլինի: Նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով' ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում դրական արդյունքների հասնելուն խոչընդոտում է Ադրբեջանի որդեգրած կեցվածքը:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հաշվի առնելով' լավատեսության հիմք չկա, քանի որ նա շարունակում է պնդել այն, ինչ մինչ այժմ է ասել, այն է' Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել ընդամենն Ադրբեջանի սահմաններում եւ դրանից ավելին իրենց համար անընդունելի է»,-ասաց Կ. Մանոյանը: Նրա կարծիքով' մինչեւ այս կեցվածքը չփոխվի, սկզբունքների շուրջ ինչ-որ համաձայնություն դժվար թե լինի:

Անդրադառնալով այն շրջանառվող լուրերին, ըստ որոնց' բանակցությունների գործընթացում առաջընթաց չարձանագրելու դեպքում հնարավոր է պատերազմ սկսվի' Կ. Մանոյանը նշեց, որ պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուի խոսքով' պատերազմի վերսկսումը ոչ միջնորդների, ոչ էլ տարածաշրջանի համար շահեկան չէ, իսկ պատերազմ կարող է սկսել միայն երկու դեպքում' երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսվեր' առանց ադրբեջանական շահերը հաշվի առնելու, եւ երկրորդ' եթե Ադրբեջանը վստահ լինի, որ ինքը կհաղթի:

«Պարզ է, որ ինչքան էլ Ադրբեջանը հոխորտա, պատերազմը շատ ավելի արագ ու անմիջական կսպառնա Ադրբեջանի շահերին, որովհետեւ ի վերջո նավթը խաղաղություն է սիրում, բայց ամեն դեպքում չպետք է բացառել պատերազմը»,-ավելացրեց բանախոսը:

Հայերեն English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում