Վավերագրական ֆիլմեր` կոտրված ճակատագրերի մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» ութերորդ միջազգային երեւանյան կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի շրջանակներում կներկայացվի Ահմադ Սեյեդքեշմիրի «Հոյակապ ոչինչ», Մարտին Յաբսի «Նորան դեռ ողջ է», Նաչո Մարտինի «Էլ Նինյո Միգել» եւ Նատալյա Ալմադայի «Գեներալը» ֆիլմերը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոփառատոնի ծրագրերի տնօրեն վահագն Ստամբոլցյանը, այս տարվա վավերագրական ֆիլմերի մրցույթը շատ հետաքրքիր է եւ բազմազան: «Ուշագրավ է, որ այս ֆիլմերից երկուսն արվեստագետների մասին են' կիթառահարի եւ նկարչի»,- ասաց նա' հավելելով, որ Մ. Յաբսի «Նորան դեռ ողջ է» ֆիլմը շատ հուզիչ է եւ գեղարվեստորեն բարդ' իրավիճակն արտացոլելու տեսանկյունից: Ինչպես նշեց Նատալյա Ալմադան, իր համար մեծ հաճույք է Հայաստանում գտնվելը: «Գեներալը» մի ֆիլմ է, որը նկարահանվել է իր տատի տված տեղեկատվության հիման վրա: «Տատիկս ֆիլմում հիշում է իր հեղափոխական հորը, որը դարձել է Մեքսիկայի նախագահ եւ երկրի պատմության դեմքերից մեկը»,- ասաց նա' հավելելով, որ Մեքսիկայում մեծ նշանակություն է տրվում երկրի պատմությանը:

Իսպանացի ռեժիսոր Նաչո Մարտինին շնորհակալություն հայտնեց, որ իրեն հրավիրել են մասնակցելու կինոփառատոնին: Նրա խոսքով' իր ֆիլմը պատմում է կիթառահար Էլ Նինյո Միգելի մասին, որը փորձում է ստիպել, որ իր հին ու շարքից դուրս եկած կիթառը երգի: «Մուրճի պես ուժեղ բութ մատով էլ նա դեռ ի զորու է հուզել' սրտի զգացած ակորդները' կյանքի ակորդները, նվագելով»,- ասաց նա' հավելելով, որ իր ֆիլմում ինքը ցանականում էր ներկայացնել, թե ինչ է նշանակում գնչուների համար ապրել ոչ քոչվոր պայմաններում. պայմաններ, որոնց նրանք սովոր չեն: Պարսիկ ռեժիսոր Ահմադ Սեյեդքմիրի խոսքով' ստեղծված է շատ ջերմ մթնոլորտ հյուրերի նկատմամբ, որից ինքը շատ է շոյվում: «Ես ֆիլմը նկարահանել եմ մարդկային իրական բնավորությունների հիման վրա: Այն մի մարդու մասին է, որն ապրում է իրեն օտար միջավայրում, սակայն ցանկանում է իր հնարավորություններն ի ցույց դնել: Սա ֆիլմ է Իրանում արգելված թեմաների մասին' թատրոն, կինո, արվեստ եւ այլն»,- ասաց նա' հավելելով, որ ֆիլմը լեցուն է երազանքներով եւ լավատեսությամբ:

Գերմանացի ռեժիսոր Մարտին Յաբսը նշեց, որ իր ֆիլմը պատմում է մի ընտանիքի մասին, որի դուստրն ունի ֆիզիկական արատներ: «Չնայած դրան, նա վառ անհատականություն է: Բժիշկներն անընդհատ ասում էին, որ նա շուտով մահանալու է, սակայն Նորան արդեն իմ տարիքին է' երեսուներկու տարեկան, որը շարունակում է ապրել իր կյանքի մեջ ներփակված»,- ասաց ռեժիսորը: Յաբսը պատմեց, որ երբ նկարահանող ֆիլմն այցելել է հերոսին, պարզվել է, որ Նորայի մայրն արդեն մահացել է, սակայն աղջիկը չի կարողանում գիտակցել այդ: «Ֆիլմն առաջին հերթին մարդու սիրտն է շարժում, նոր միայն միտքը»,- ասաց նա:

Հայերեն

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

«ԱԲ սերունդ» ծրագիրն արդեն դասավանդվում է ՀՀ ավելի քան 4 տասնյակ ավագ դպրոցներում. աշակերտների թվում կան միջազգային օլիպիադայի մրցանակակիրներ

Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը

Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք

Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Երևանում Չարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Ազատ ոճային ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել երևանյան միջազգային մրցաշարում

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի

Բավական բարդ, բազմաշերտ «Tour of Armenia»-ն հաջողությամբ կայացավ. Ժաննա Անդրեասյան

Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել