Կարծիքներ

Ա. Ղուկասյան. «ԼՂ-ին եւ Ադրբեջանին վերաբերող հարցերը պետք է քննարկեն հենց այս երկու կողմերը»

1 րոպեի ընթերցում

Ա. Ղուկասյան. «ԼՂ-ին եւ Ադրբեջանին վերաբերող հարցերը պետք է քննարկեն հենց այս երկու կողմերը»

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը մարդու իրավունքներին վերաբերող խնդիր է, եւ ԵԱՀԿ պետություններն ունեն կոլեկտիվ պարտավորություն այդ իրավունքները հարգելու առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրեաս Ղուկասյանը' ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է ճանաչվել առանց Ադրբեջանի համաձայնության:

Անդրեաս Ղուկասյանի կարծիքով' խնդրի կարգավորման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցություններ վարեն միայն իրենց վերաբերող հարցերը քննարկելու համար, իսկ կոնկրետ Լեռնային Ղարաբաղին եւ Ադրբեջանին վերաբերող հարցերը պետք է քննարկեն հենց այդ երկու կողմերը: Փորձագետի համոզմամբ' Լեռնային Ղարաբաղը պետք է հանդես գա որպես առանձին սուբյեկտ: «Մեր ներկայիս նպատակներից մեկը պետք է լինի' չթողնել, որ Ադրբեջանի ֆաշիստական հանրապետությունը հաստատվի Ադրբեջանի ԽՍՀ տարածքում»,- ասաց Ա.Ղուկասյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում