Ե. Բոզոյան. «Պաշտոնական Երեւանը չի գնա այնպիսի լուծման, որը կվտանգի ԼՂՀ-ի անվտանգությունը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Երեւանը չի գնա այնպիսի լուծման, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը' անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:

Քաղաքագետի կարծիքով' ադրբեջանցիները բանակցային այս փուլում փորձելու են անել հնարավորը բանակցային գործընթացն արհեստականորեն ձգձգելու համար, որպեսզի ինչ-որ բան կորզեն: Նա նկատեց, որ ոչ պաշտոնական մակարդակով խոսակցություններ էին տարվում, թե այդ հիմնարար սկզբունքները չաշխատող են:

«Կարծում եմ' ադրբեջանցիները նման ձեւով հույս ունեն ճնշումներով, շանտաժով հասնել իրենց համար ցանկալի մի վիճակի»,-ասաց Ե. Բոզոյանը' ավելացնելով, որ գնդակը գտնվում է Ադրբեջանի դաշտում: Ադրբեջանցիները պետք է որոշում կայացնեն' իրենք պատրաստ են այդ սկզբունքների ներքո ստորագրել, թե ոչ:

«Մոսկվան հույսը չի կորցրել, որ մի հանգրվանի կհասնի: Եթե ոչ հիմնարար սկզբունքների, ապա որեւէ միջանկյալ մի փաստաթղթի ստորագրման հույս այնուամենայնիվ ունի: Կարծում եմ' Մոսկվան ամեն ինչ կանի, որ իր առաքելությունը դրական արդյունք ունենա»,-ավելացրեց Ե. Բոզոյանը:

Անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Ընդհանուր արտաքին եւ անվտանգության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի այն հայտարարությանը, ըստ որի' ԵՄ-ն պատրաստ է աջակցել Մինսկի խմբին, Ե. Բոզոյանը նշեց, որ ոչ ոք կասկածի տակ չի դնում, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափով:

«Ադրբեջանը փորձում է խնդիրը տեղափոխել տարբեր կառույցներ, սակայն դրանք տակտիկական մոտեցումներ են, եւ բոլորն էլ հասկանում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին այլընտրանք չկա»,-ասաց Ե. Բոզոյանը:

Հայերեն English

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում