Կարծիքներ

Հ.Հարությունյանը «Forbes»-ի գնահատականն արժանահավատ չի համարում

1 րոպեի ընթերցում

Հ.Հարությունյանը «Forbes»-ի գնահատականն արժանահավատ չի համարում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում քաղաքական նոր մշակույթ է ձեւավորվում, ինչի վկայությունը քաղաքական երկխոսության առկայությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը' բնական համարելով, որ երկխոսության ընթացքում Հայ ազգային կոնգրեսը ներկայացնում է իր պահանջները, իսկ իշխանությունը ցուցաբերում իր վերաբերմունքը եւ նույնպես որոշ պահանջներ առաջ քաշում:

ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եզիազարյանն էլ կարծիք հայտնեց, որ երկրի խնդիրների մեծամասնության պատճառը չկարգավորված կապիտալիստական հարաբերություններն են, ինչի պատճառով էլ Հայաստանն արժանացավ «Forbes»-ի համապտասխան գնահատականին:

«Ոչ մեկը չի ժխտում' սկսած հանրապետության նախագահից, որ ունենք լրջագույն տնտեսական խնդիրներ, եւ ցանկանում ենք, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի, իսկ այդ ուղղությամբ բարեփոխումներ ձեռնարկվում են»,- շեշտեց Հ.Հարությունյանը' նշելով, որ «Forbes»-ը եւ նման կազմակերպություններ հաճախ աչքի են ընկնում տարբեր երկրների նկատմամբ կողմնակալ վերաբերմունքով: «Այդ գնահատականն ընդհանրապես արժանահավատ չեմ համարում»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում