Տ. Դավթյան. «Հանքարդյունաբերությունը զբոսաշրջության համար խոչընդոտներ չի ստեղծում»
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանքարդյունաբերության եւ զբոսաշրջության միջեւ սկզբունքային հակասություն չկա: Եթե բոլոր բնական պահանջները պահպանված են, ապա այդպիսի համատեղումը միանգամայն հնարավոր է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը' խոսելով Տաթեւի վանական համալիրին մոտ գտնվող հանքավայրի շահագործման, դրա հետեւանքով բնությանը հասցվող վնասների մասին:Նրա խոսքով' հանքարդյունաբերությունն անհաղթահարելի խոչընդոտներ չի ստեղծում զբոսաշրջության համար: «Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ բարդ տեխնոլոգիական արտադրություններին հարող տարածքներում գործում են տեսարժան, զբոսաշրջային արժեք ունեցող վայրեր: Այս խնդիրը կազմակերպչական է, եւ ոչ սկզբունքային»,- ասաց նախարարը: