Ըստ Ա. Շաքարյանի` Թուրքիան հայ-թուրքական արձանագրություններին կվերադառնա միայն արտաքին հզոր քաղաքական ճնշման դեպքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգն այնքան հագեցած է, որ Թուրքիան որքան հնարավոր է երկար ժամանակ կմերժի հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' հավելելով, որ հատկապես կարեւոր են հետընտրական շրջանում ներքաղաքական դաշտի կարգավորումը, որը մեծ բարդություններով է տրվում Թուրքիային:

«Երկար ժամանակ է, ինչ արդեն քուրդ պատգամավորները հրաժարվում են վերցնել իրենց խորհրդարանական մանդատները: Նոր մարտահրավերներ ու սպասելիքներ կան հատկապես արտաքին քաղաքական ուղղություններում, որոնցից ամենակարեւորը, իհարկե, Սիրիայի հետ հարաբերությունների թեժացումն է: Ընդ որում' այս բոլոր հարցերում իշխող վարչակազմը' Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, որոշակիորեն շահեկան դիրքերում է, ու այդ ամենի ներքո նորից վերադառնալ հայ-թուրքական արձանագրությունների ցավոտ խնդրին' վերջիններիս համար անցանկալի է»,- նշեց Ա. Շաքարյանը' հավաստիացնելով, որ Թուրքիան նորից կքննարկի հայ-թուրքական արձանագրությունները միայն այն դեպքում, եթե Թուրքիայի վրա լինի հզոր արտաքին ճնշում, ինչպիսին եղավ Ցյուրիխում:

Հայերեն English Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում