1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային գրադարանի արդեն նախկին տնօրեն Դավիթ Սարգսյանը նշանակվել է նույն գրադարանի նորանշանակ տնօրենի գլխավոր խորհրդական եւ գիտխորհրդի նախագահ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Անահիտ Մանուչարյանը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հունիսի 17-ի N 29-Ա հրամանով' Տիգրան Զարգարյանը նշանակվել է նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: