Կարծիքներ

Ռ. Պետրոսյան. «Կազանյան հանդիպումը բեկումնային չեղավ, սակայն այն չի կարելի տապալում համարել»

1 րոպեի ընթերցում

Ռ. Պետրոսյան. «Կազանյան հանդիպումը բեկումնային չեղավ, սակայն այն չի կարելի տապալում համարել»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարական ընտրությունների ոչ իրավական, եւ ոչ էլ քաղաքական հիմք չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը' հավելելով, որ պետք չէ շարունակել ՀԱԿ- իշխանություն լարվածությունը. հազիվ կողմերի միջեւ երկխոսություն է ընթանում:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի խոսքով' արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է լուծի իր ներքին խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը' Ռ. Պետրոսյանը նշեց, որ այն բեկումնային չեղավ, բայց եւ չի կարելի տապալում համարել: Նրա խոսքով' այս անգամ հանդիպումից հետո ադրբեջանցիները փոքր-ինչ զսպվածություն են դրսեւորում, որը պայմանավորված է երեք նախագահների հայտարարությամբ:

Գ. Եղիազարյանը նշեց, որ կազանյան հանդիպումը նշանակալից արդյունք չունեցավ. խնդիրը ժամանակավորապես երկարաձգվեց, եւ պետք է սպասել նոր զարգացումների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում