Կարծիքներ

Ըստ Լ. Զուրաբյանի` ԼՂ հակամարտության լուծման շուրջ ձեւավորվել է լուրջ դիվանագիտական ֆոն

1 րոպեի ընթերցում

Ըստ Լ. Զուրաբյանի` ԼՂ հակամարտության լուծման շուրջ ձեւավորվել է լուրջ դիվանագիտական ֆոն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, հակամարտության կողմերի մտադրություններն այժմ շատ ավելի լուրջ են, քան նախկինում եղել է: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը' միաժամանակ հրաժարվելով կանխատեսում անել' այսօր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների' Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում ԼՂ խնդրում բեկում կլինի, թե ոչ: «Առաջին անգամ հակամարտության լուծման շուրջ ձեւավորվել է լուրջ, լարված դիվանագիտական ֆոն»,- նկատեց նա:

Ըստ Լ. Զուրաբյանի' ՀԱԿ-ի համար կազանյան հանդիպման արդյունքները կարեւոր եւ ընդունելի կլինեն երկու տեսակետից: «Նախ մենք մանրամասն կուսումնասիրենք հնարավոր ընդունվելիք փաստաթուղթը, որի ամեն բառ որոշիչ դեր կարող է ունենալ: Երկրորդ, մեզ համար ընդունելի կլինի այն հնարավոր որոշումը, որը կողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ՀԱԿ-ը ԼՂՀ-ի ինքնորոշման ջերմ աջակիցն է»,- ասաց Լ. Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը եւս ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը մեր երկիրը տեսնում է միայն Արցախի ինքնորոշման' անկախության միջազգային ճանաչման համատեքստում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում