Ըստ Է.Շարմազանովի` համաներմամբ նախագահը ցույց տվեց, որ հումանիստ եւ պետականամետ գործիչ է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011թ-ի գարունը կարելի է որակել որպես թեժ, բայց կառուցողական քաղաքական գարուն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար, կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը' անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին:

Խոսելով համաներման մասին' նա ընդգծեց, որ այդ քայլով նախագահ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը հումանիստական արժեքներ կրող, պետականամետ քաղաքական գործիչ է, ով կողմ է երկրի կայուն եւ անցնցում զարգացմանը: «Պատմությունն էլ ցույց է տվել, որ հիմնականում հաջողում են այդ ուղղով ընթացող պետությունները»,- շեշտեց Է.Շարմազանովը' ընդգծելով, որ նախագահն առաջարկում է քաղաքական նոր օրակարգ, որի հիմնական իմաստը կայանում է նրանում, որ անհատի իրավունքները նույնքան կարեւոր են, որքան ազգի հավաքական շահերը:

«Հայաստանում ներկայում տեղի ունեցած բարեփոխումները լայն միջազգային արձագանք են ստացել եւ դրական գնահատականի արժանացել մեր ամերիկացի ու եվրոպացի գործընկերների կողմից»- ասաց ՀՀԿ խոսնակը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ի առանձին ցուցակով մասնակցելուն' Է.Շարմազանովը շեշտեց, որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելու հարցն է եւ Հանրապետականը դրան շատ նորմալ է վերաբերվում:

Հայերեն English

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են