Կարծիքներ

Ըստ Ա. Իսկանդարյանի` համաներումը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում

2 րոպեի ընթերցում

Ըստ Ա. Իսկանդարյանի` համաներումը կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանության եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ առկա է որոշակի երկխոսություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը' հավելելով, որ իշխանությունն արձագանքում է ՀԱԿ-ի գործողություններին եւ հակառակը: «Մի կողմից ՀԱԿ-ն ասում է, որ երկխոսությունը հնարավոր է միայն արտահերթ ընտրությունների թեմայի շուրջ, մյուս կողմից իշխանությունը պնդում է, որ չի արձագանքում ՀԱԿ-ի պահանջներին, սակայն, իրականում, նրանք մեկը մյուսի վրա ազդեցություն ունենում են»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ Ա. Իսկանդարյանի' քաղաքական թեժ աշուն է սպասվում' առաջիկա խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի մասնակցության ձեւաչափի առումով: Նրա կարծիքով' Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը մեծ չէ:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից համաներման վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկի հաստատմանը' քաղաքագետը նշեց, որ դա կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում: «Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ձերբակալված անձանց ազատ արձակումը մեծ նշանակություն ունի ՀԱԿ-ի համար, եւ նրանք դա ներկայացնելու են որպես հաղթանակ, իսկ իշխանությունների համար դա կարեւոր է որպես փոխզիջման դրսեւորում»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում