Վ. Մանուկյան. «Համաներման քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի' համաներում հայտարարելու առաջարկությամբ հանդես գալը կարեւոր քայլ է. այն իր դրական ազդեցությունը կունենա ներքաղաքական դաշտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Համաներմանը ես միշտ կողմնակից եմ եղել: Հանրային խորհուրդը նույնպես կողմ է արտահատվել այդ առնչությամբ: Այս քայլը քաղաքական տեսանկյունից որոշակի համերաշխություն է առաջացնում»,- ասաց Վ. Մանուկյանը: Բացի այդ, ըստ Վ. Մանուկյանի, չպետք է մոռանալ, որ մեծ թվով մարդիկ կա, որ աննշան հանցագործությունների համար են գտնվում բանտերում: Նրա դիտարկմամբ' այդ պարագայում բանտերում նույնիսկ տեղի խնդիր է առաջանում:

«Համաներումը տարածվում է բազմաթիվ մարդկանց վրա: Կարծում եմ' սա շատ կարեւոր քայլ է, եւ իր դրական ազդեցությունն անպայման կունենա ե'ւ քաղաքական դաշտում, ե'ւ հասարակության շրջանում»,- ավելացրեց Վ. Մանուկյանը:

Հիշեցնենք, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մաuի 1-ին կետը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 90-րդ հոդվածը' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին' Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Հայերեն Русский

Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

Գազա քաղաքում շենքի փլուզման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Հայկ Սարգսյանի հարցը քննարկվել է ՔՊ վարչությունում․ Հասմիկ Հակոբյան

Հրազդանի կիրճում իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ

Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել «Նոա»-ի հետ

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին