Քաղաքականություն

Եվրախորհրդարանի նախագահը Հայաստան կայցելի մայիսի 18-ին

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանի նախագահը Հայաստան կայցելի մայիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը պաշտոնական այցով կլինի Հայաստանում մայիսի 18-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայությունից, Հայաստան այցելությամբ մեկնարկում է Ե. Բուզեկի տարածաշրջանային այցը: Նա նաեւ կայցելի Վրաստան եւ Ադրբեջան:

Ըստ օրակարգի' այցի ընթացքում Ե. Բուժեկը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ: Եվրոպական խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունենալու նաեւ ընդդիմության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ազգությամբ լեh Եժի Բուզեկը ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ 2009թ. հուլիսի 14-ին: Նա ԵՄ նորանդամ պետություններից ընտրված առաջին նախագահն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում