Զ. Ռաչինսկին նպատակահարմար չի համարում ԼՂ խնդրի կարգավորման նոր ձեւաչափերի որոնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել փոխզիջումների եւ երկու կողմերի քաղաքական կամքի դրսեւորման պարագայում: Այսօր հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նրա խոսքով' այսօր նպատակահարմար չէ խնդրի կարգավորման նոր ձեւաչափեր որոնել, քանի որ այդ հակամարտության շուրջ արդեն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հակամարտությունները, տարածաշրջանային խնդիրներն արգելակում են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրագործումը: Տարածաշրջանի զարգացումը եւ բարգավաճումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի պետությունների հաջող համագործակցության դեպքում: Այդ առումով փակ սահմանները եւ հակամարտության առկայությունը հարված են հասցնում կողմերին: ԼՂ խնդրի լուծումը բխում է բոլորի շահերից»,- նկատեց Զ.Ռաչինսկին:

Նրա համոզմամբ' այս երկար տարիների ընթացքում անցկացված բանակցությունների ընթացքում եղել են պահեր, երբ կողմերը մոտ են գտնվել խնդրի լուծմանը եւ անհրաժեշտ էր գնալ փոխզիջումների ու լուծել հակամարտությունը: «Սակայն, ցավոք, այս կամ այն խնդրի պատճառով, հատկապես' ներքաղաքական, կողմերից մեկը չի դրսեւորել քաղաքական կամք եւ գնացել հակամարտության լուծմանը: Եվրամիությունը Հարավային Կովկասը տեսնում է որպես մեկ միասնական բռունցք, ուստի առանց վերջինիս միասնականության' տարածաշրջանի երկրների եվրաինտեգրումը հնարավոր չի լինի»,- ընդգծեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին