Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտված են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի շինարարական աշխատանքներն ավարտված են: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, շենքն ամբողջությամբ պատրաստ է:

Այժմ օրակարգային է ցուցանմուշների տեղափոխման հարցը: Ազնավուրի փարիզյան գրասենյակը կազմակերպում է թանգարանային ցուցանմուշների' Երեւան փուլ առ փուլ տեղափոխելու աշխատանքները: Վ. Վարդանյանը նշեց, որ թանգարանի բացման ժամկետների մասին կհայտարարվի լրացուցիչ:

Շենքը գտնվում է Կասկադի ձախակողմյան հատվածում: Շենքի շինարարական աշխատանքներն սկսվել են դեռ 2007թ.: Տուն-թանգարանի շենքը բազմաֆունկցիոնալ մշակութային կենտրոն է լինելու: Այն կունենա 150-տեղանոց փակ դահլիճ, ընդունելությունների սրահ, թանգարան, բացօթյա սրճարան: Շենքն այնպես է կառուցված, որ այնտեղից երեւում է Արարատ լեռը:

Ի դեպ, Շ. Ազնավուրը եղել է տուն-թանգարանի տարածքում եւ հավանություն է տվել շենքի կառուցման համար ընտրված տարածքին:

Նշենք, որ ՀՀ կառավարության' 2009թ. փետրվարի 5-ի նիստում գործադիրը որոշել է 2009թ. պահուստային ֆոնդից 300 մլն դրամ հատկացնել տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Երեւանում արդեն կա աշխարհահռչակ շանսոնյեի անվան հրապարակ:

Շառլ Ազնավուրը ՀՀ ազգային հերոս է:

Հայերեն English Русский

Հայաստանում սպասում են հակամարտության հետեւանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՄԱԿ-ում

TRIPP-ի իրագործումը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից

Չինաստանի դեսպանը համոզված է, որ Հայաստանի կողմից իրականացվող բալանսավորված արտաքին քաղաքականությունն իսկապես առավելություն է բերում երկրին

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Թաիլանդի վարչապետի հետ

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին