Կարծիքներ

Ե.Բոզոյան. «Քաղաքական երկխոսություն կա, դա փաստ է»

2 րոպեի ընթերցում

Ե.Բոզոյան. «Քաղաքական երկխոսություն կա, դա փաստ է»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեւոն Տեր-Պետրոսյանը սկսել է նախընտրական պայքարը խորհրդարանական ընտրությունների համար, այդ պատճառով էլ պարբերաբար ներկայացնում է պահանջներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը' հավելելով, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը կայացման փուլում է: «Այս երկխոսության ընթացքում առաջ չի քաշվում արտահերթ ընտրությունների հարցը, քանի որ հենց այդ հարցն առաջ քաշվի' երկխոսությունը կավարտվի»,- շեշտեց Ե.Բոզոյանը:

Այդ պնդման հետ համաձայնեց նաեւ փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: «Երկխոսությունն այն է, որ կողմերը փոխադարձ ճանաչում են միմյանց քաղաքական գործողությունների լեգիտիմությունը: Պետք է հստակեցվեն հերթական ընտրությունների խաղի կանոնները»,- կարծիք հայտնեց Ս.Սուրենյանցը:

«Երկխոսություն կա, դա փաստ է»,- ավելացրեց Ե.Բոզոյանը:

Սուրեն Սուրենյանցի խոսքով' Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ: «Իշխանությունն ու ՀԱԿ-ը կատարում են իրար ընդառաջ քայլեր, ես դա չեմ համարում գործարք: Երկխոսություն նշանակում է, որ իշխանությունն ու ՀԱԿ-ը պետք է ընդհանուր հայտարարի գան: Առայժմ ականատես ենք լինում երկկողմ ներդաշնակ գործողությունների»,- շեշտեց Ս.Սուրենյանցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում