Կարծիքներ

Կ.Ավագյան. «Ընդդիմությունը գնում է որոշակի կառուցողական գործողությունների»

1 րոպեի ընթերցում

Կ.Ավագյան. «Ընդդիմությունը գնում է որոշակի կառուցողական գործողությունների»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմությունը գնում է որոշակի կառուցողական գործողությունների, որոնք չեն կարող չնկատվել իշխանության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը' շեշտելով, որ դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունները գնալու են արտահերթ ընտրությունների: «Հայաստանի Հանրապետությունում արտահերթ ընտրություններ լինել չեն կարող»,- կարծիք հայտնեց նա:

Պատգամավորի խոսքով' այսօր մենք ականատես ենք մի գործընթացի' երկխոսության, որի շուրջ երկար ժամանակ խոսվում էր: «Շատ գործողություններ ՀԱԿ գործիչները վերագրում են իրենց, անվանում են պահանջների կատարում, սակայն դա իշխանության քաղաքականության արդյունքն է»,- շեշտեց Կ.Ավագյանը' հավելելով, որ այդ գործընթացին նախանձում են այն կուսակցությունները, որոնք ուշադրությունից դուրս են մնում:

Նա նոր երեւույթ համարեց ընդդիմադիր դաշտում քաղաքակիրթ գործընթացների առաջացումը, ինչի ապացույցն են այն հանրահավաքները, որոնք իրականացվում են օրենքի սահմաններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում