Կարծիքներ

Վ. Աչկասով. «ԼՂ խնդրի շուրջ ներկայիս «ստատուս քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»

1 րոպեի ընթերցում

Վ. Աչկասով. «ԼՂ խնդրի շուրջ ներկայիս «ստատուս քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ներկայիս «ստատուս քվոն» կպահպանվի դեռ երկար ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության եւ փիլիսոփայության ֆակուլտետի միջազգային քաղաքական գործընթացների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վալերի Աչկասովը:

Նրա խոքսով' ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակն այն փուլում է, որ դժվար թե առաջիկայում հնարավոր լինի գտնել խնդրի լուծում: «Ադրբեջանն ավելացնելով իր ֆինանսական հոսքերը' կփորձի ժամանակ առ ժամանակ սրացնել իրավիճակը սահմանին, սակայն պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում»,- ասաց նա' ավելացնելով, որ գործընթացի ներկայիս «սառեցված» վիճակը երկար ժամանակ կպահպանվի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում