Տարածաշրջանային

Ադրբեջանական ավիաուղիներում էրոտիկ ֆիլմեր են ցուցադրում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական ավիաուղիներում էրոտիկ ֆիլմեր են ցուցադրում

ԲԱՔՈՒ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «AZAL» պետական ավիափոխադրումների ընկերության` Մոսկվա-Բաքու երթուղու ինքնաթիռում ապրիլի 7-ին խայտառակ իրադարձություն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Պոլիգոն»-ը հայտնում է, որ ինթնաթիռի անձնակազմը ուղեւորներին ստիպել է էրոտիկ ֆիլմեր դիտել:

Ինքնաթիռի սրահում տեղադրված հեռուստաէկրաններին ցուցադրվող էրոտիկ ֆիլմը ցնցել է բոլորին: Ֆիլմի ցուցադրման ընթացքում ուղեւորները պահանջել են վերջ դնել խայտառակությանը: Ինքնաթիռի անձնակազմը սկզբում անուշադրության է մատնել բողոքը եւ նույնիսկ հայտարարել, որ այդ ֆիլմերի ցուցադրությունը «AZAL»-ի ղեկավարության ցուցումն է:

Մի քանի ուղեւորներ ցանկացել են հանդիպել ինքնաթիռի կապիտանին, սակայն, ավիաընկերության աշխատակիցները հանգստացրել են նրանց: Տեսնելով, որ ինքնաթիռի սրահում իրավիճակը լարվում է, եւ հնարավոր է ուղեւորների եւ անձնակազմի միջեւ ընդհարում սկսվի, ընկերության ներկայացուցիչները դադարեցրել են էրոտիկ ֆիլիմի ցուցադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում