Տարածաշրջանային

Մ. Բրայզայի կինը «Ադրբեջանին վերաբերվում է որպես իր երկրորդ հայրենիքի»

1 րոպեի ընթերցում

Մ. Բրայզայի կինը «Ադրբեջանին վերաբերվում է որպես իր երկրորդ հայրենիքի»

ԲԱՔՈՒ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեկ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Բաքվում հանդիպել է լրագրողների հետ եւ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր` ազգությամբ թուրք կնոջը` Զեյնո Բարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Վեստի.ազ»-ը, պատասխանելով լրագրողների հարցերին, Մ.Բրայզայի կինը նշել է, որ ակտիվ մասնակցություն կունենա ամուսնու հասարակական գործունեությանը:

Ավելին, նա «Ադրբեջանին վերաբերվում է որպես իր երկրորդ հայրենիքի»: «Մեր երկրները շատ բանով նման են` լեզուն, մշակույթը, խոհանոցը: Ես այստեղ ինձ օտար չեմ զգում», - ասել է Զ.Բարանը: Նա նշել է, որ հանդիսանում է Ստամբուլի համալսարաններից մեկի` միջազգային հարաբերությունների գծով փորձագետը, իսլամական երկրների քաղաքականության վերաբերյալ երկու գրքերի հեղինակ է եւ այժմ աշխատում է երրորդ գրքի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում