Նշվեց PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ը Հայաստանում առաջին անգամ այսօր նշեց PR-ի եւ PR մասնագետների միջազգային օրը: Միջոցառմանը մասնակցում էին մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ եւ PR-ով հետաքրքրված անձիք: Միջոցառման ընթացքում 15 տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների ու կազմակերպությունների:

Մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվեցին բոլոր այն միջոցառումներն ու ակցիաները, որոնք արժանացել են պատվավոր անվանակարգերում մրցանակների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «PR-ի զարգացման հայկական կենտրոն»-ի նախագահ Հայկ Կիրակոսյանը, թեեւ հիմա PR մասնագիտությունը մեծ տարածում չունի Հայաստանում, բայց պետք է հուսալ, որ շուտով այն լայն տարածում կգտնի: «Դրա համար մարդիկ պետք է առաջին հերթին հասկանան, որ իրենց խոսքը եւ ընդհանուր կարծիքը կարող է որոշակի փոփոխություններ մտցնել: Մարդիկ պետք է հավատան, որ հասարակական կարծիքը շատ լուրջ ուժ է»,- ասաց Հայկ Կիրակոսյանը` ավելացնելով, որ PR-ն անձի գովազդ չէ:

Նա նաեւ նշեց, որ մի քանի օր առաջ իրեն զանգահարել են եւ նշել, որ ինքն իրավունք չունի նմանատիպ մրցանակաբաշխություն անցկացնելու: «PR-ի զարգացման հայկական կենտրոն» հանրային կապերի հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թ-ին եւ նպատակ ունի կայացնել հասարակական կարծիքի ձեւավորման ինստիտուտը Հայաստանում` ի շահ հանրության: Նպաստելով PR-ի զարգացմանը` նրանք պայքարում են հասարակական կարծիքի վրա գործադրվող «բռնությունների» դեմ` թույլ չտալով, որ հասարակական կարծիք ձեւավորման գործիքները վնասեն հանրության հոգեբանական եւ էմոցիոնալ կայունությանը:

Հայերեն

Հայաստանի 5 մարզերի մի շարք համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը. ՀԷՑ

Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը

Կատարը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կկնքվի առաջիկա ժամերի և օրերի ընթացքում

Թուրքիայի գերագույն ռազմական խորհուրդը ռազմաօդային ուժերի նոր գլխավոր հրամանատար է նշանակել

ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Օգոստոսի 5-ի միջոցառումների անոնս

Իրանի ու Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Բեյրութի նավահանգստի պայթյունի տարելիցին Լիբանանում ՀՀ դեսպանությունը իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին

Սլովենիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով

Հայաստանի ազատազրկված անձանց հավաքականը միջազգային հեռավար շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը