Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի տարածքում քաղաքականությունը գերակայություն Է Ռուսաստանի համարե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, այսօր ելույթ ունենալով ՌԻԱ «Նովոստիե-ի կազմակերպած եվրոպական եւ ասիական մեդիայի համաժողովի ընթացքում, հայտարարել Է, որ ԱՊՀ-ի տարածքում քաղաքականությունը գերակայություն Է Ռուսաստանի համար: «Մեզ համար ԱՊՀ-ի տարածքի իրադարձություններն ու քաղաքականությունը արտաքին քաղաքական բացարձակ գերակայություն Է: Բայց եւ ԱՊՀ-ի մեջ չմտնող երկրների հետ հարաբերությունները նույնպես կարեւոր են: Մենք ընդհանուր արմատների համակարգ ունենք եւ այն եզակի հներավորությունը, որ այս համաժողովն ընձեռում Է հումանիտար համագործակցության զարգացման համար, պետք Է առավելագույնս օգտագործվիե,-ասել Է Լավրովը: Նրա խոսքով՝ ԱՊՀ-ում ստեղծված Է հումանիտար կառույցների ցանց, որոնք առնչվում են ԶԼՄ-ների աշխատանքի հետ: Մասնավորապես, խոսքը Հումանիտար համագործակցության միջպետական խորհրդի, լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի եւ ուրիշների մասին Է: Լավրովը նշել Է, որ զանգվածային լրատվամիջոցները առանձնակի դեր են խաղում այն գործընթացների առաջխաղացման հարցում, որոնք օբյեկտիվորեն հարկավոր են մեր պետություններին ու ժողովուրդներին: Նա ասել Է, որ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը օբյեկտիվորեն խոչընդոտում Է ինչպես միջդավանական, այնպես Էլ գաղափարախոսական արգելքների առաջացմանը: «Ժամանակակից աշխարհի միասնության նպատակների առաջխաղացումը, պահպանելով հանդերձ նրա մշակութային- քաղաքակրթական բազմազանությունը, պարզորոշ դիտվում Է նաեւ մեր պետությունների տարածքում: Վստահ եմ, որ ձեր համաժողովը կօգնի մեր աշխատանքին: 2010 թվականին Ռուսաստանը նախագահելու Է ԱՊՀ-ն եւ, եթե լինեն այնպիսի գաղափարներ ու կոնկրետ նախագծեր, որոնց առաջշարժման գործում դուք ակնկալում եք կառավարության աջակցությունը, պատրաստ կլինենք դրանք քննարկելուե,-ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը: