Միջազգային

ՆախագահՕբամայի տնտեսական խորհրդականը Բուշի վարչակազմին մեղադրել Է բյուջետային պակասուրդ ստեղծելու մեջ

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի տնտեսական խորհրդականների խմբի ղեկավար Քրիստինա Ռոմերը Ջորջ Բուշ-Կրտսերի վարչակազմի վրա Է բարդել պատասխանատվությունը երկրում աննախադեպ բյուջետային պակասուրդի ստեղծման համար, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե-ն: 2009 ýինանսական տարում, որն ավարտվել Է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել Է 1,42 տրիլիոն դոլար ռեկորդային նշագծի: Հոկտեմբերի 17-ին Սպիտակ տունը հայտարարել Է, որ պակասուրդը տնտեսական անկման պատճառով հարկային մուտքերի նվազման եւ ýինանսական համակարգի կայունացման համար կառավարության զգալի ծախսերի հետեւանքն Է: «Տնտեսագետները հաշվել են, որ այդ պակասուրդի ավելի քան կեսն ստեղծվել Է այն քաղաքականության պատճառով, որը վարվել Է վերջին ութ տարում: Մեր հետազոտությունների համաձայն, պակասուրդի ամբողջ ծավալի սոսկ երեք տոկոսն Է Էկոնոմիկայի վերականգնման (Բարաք Օբամայի վարչակազմի ձեռնարկած) գործողությունների հետեւանքըե,- ասել Է Ռոմերը՝ երկուշաբթի օրը ելույթ ունենալով Վաշինգտոնի Ամերիկյան առաջադիմության կենտրոնում: «Օբյեկտիվորեն, մենք այժմ չենք կարողանա ութ տարի հետ գնալ եւ ընդունել ավելի պատասխանատու որոշումներ: Մենք նաեւ չենք կարող խաղադադար վերցնել եւ դադարեցնել Էկոնոմիկայի օժանդակումը, ինչը, ոմանց կարծիքով, կհանգեցներ պակասուրդի կրճատմանե,- նշել Է Ռոմերը: Նրա խոսքով, Օբամայի վարչակազմն աշխատում Է այդ հարցի վրա, եւ բյուջեի պակասուրդը թե՛ նախագահի, եւ թե՛ նրա ամբողջ տնտեսական թիմի գլխավոր «գլխացավնե Է: Ռոմերը նաեւ նշել Է, որ բյուջետային ծախսերի զգալի մասը բացատրվում Է սոցիալական ապահովագրության եւ բժշկական օգնության պետական ծրագրերի ýինանսավորմամբ, որի սխեման մշակվել Է Օբամայի՝ Սպիտակ տուն գալուց դեռ շատ առաջ: «Սոցիալական ապահովագրության եւ բժշկության վրա ծախսերն ԱՄՆ-ում աճել են բնակչության ընդհանուր ծերացման պատճառով, իսկ դրանց աճի տեմպերն առաջ են անցել եւ առաջ են անցնում համախառն ներքին արդյունքի աճից® Մեր խնդիրն Է պետությունը տանել ավելի կայուն եւ կենսունակ ýինանսական զարգացման ուղիով: Ներկա իրադրությունում դրական կլինի առողջապահության համար ծախսերի ցանկացած նվազեցումե,- ասել Է խորհրդականը՝ նշելով, որ նախագահի առաջարկած՝ առողջապահության բարենորոգությունը նպատակամղված Է, այդ թվում, նաեւ բյուջի պակասուրդի խնդրի լուծմանը: «Քննադատները պնդում են, որ անպատասխանատու Է բարենորոգել ԱՄՆ-ի առողջապահության համակարգը բյուջեի ռեկորդային պակասուրդի եւ զգալի ýինանսական խնդիրների պայմաններում: Սակայն ես հաստատ հավատում եմ հակառակին. ýինանսական առումով անպատասխանատու կլինի չբարենորոգել առողջապահությունըե,- ասել Է Ռոմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում