Հետաքննությունների դաշնային բյուրոն 691 մարդու Է ձերբակալել ԱՄՆ-ում մանկական պոռնկության դեմ պայքարի շրջանակներում
1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների կողմից 691 մարդ Է ձերբակալվել ամբողջ երկրում իրականացված մասշտաբային գործողությունների ընթացքում, որոնք նպատակամղված Էին մանկական պոռնկության կասեցմանը: Ինչպես հաղորդել Է Սի Բի Էս հեռուստաընկերությունը, եռօրյա գործողությանը մասնակցել են ՀԴԲ-ի ավելի քան 1600 աշխատակիցներ, ինչպես նաեւ երկրի 36 քաղաքների ոստիկանության ներկայացուցիչներ: Համատարած ստուգումների են ենթարկվել խաղատները, բարերը, խանութները, ինչպես նաեւ կասկածահարույց ինտերնետ-կայքերը: Միայն üլորիդայի նահանգում կալանքի տակ Է վերցվել մոտ 90 մարդ: Իրավակարգի ուժերի ներկայացուցիչների գնահատմամբ՝ գործողությունը դրական արդյունք Է ունեցել. հաջողվել Է հանցագործների ձեռքից փրկել 52 երեխայի, որոնցից ամենակրտսերը տասը տարեկան Է: