Միջազգային

ԵՄ-ի երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հավանություն են տվել Եվրամիության դիվանագիտական ծառայության ձեւավորման սկզ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության (ԵՄ) 27 պետությունների արտգործնախարարությունների ղեկավարները, որոնք երկօրյա հանդիպում են անցկացրել Լյուքսեմբուրգում, հավանություն են տվել Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության կամ, ինչպես այն մամուլում անվանում են, «ԵՄ-ի արտաքին գործերի նախարարությանե ձեւավորման սկզբունքներին: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիե-ին հաղորդել Է Եվրամիության խորհդրի մամլո ծառայության ներկայացուցիչը: Եվրամիության դիվանագիտական ծառայության եւ «ԵՄ-ի արտաքին գործերի նախարարիե պաշտոնի ստեղծումը, որն այն կգլխավորի, նախատեսված Է Լիսաբոնի պայմանագրով՝ նոր բազային փաստաթղթով, որտեղ ամրագրված են ընդլայնված Եվրամիության իշխանության ինստիտուտների գործունեության սկզբունքները: Ապագա «ԵՄ-ի արտգործնախարարությունըե կձեւավորվի Եվրահանձնաժողովի արտաքին կապերի դեպարտամենտի, Եվրամիության խորհրդի եւ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների մասնագետներով՝ շուրջ հազար մարդ ընդհանուր հաստիքով: Ըստ որում կադրային կազմի մեկ երրորդը հատկացվում Է Եվրամիության պետությունների դիվանագիտական աշխատողներին: Եվրոպայի դիվանագիտական ծառայության շտաբ-կացարանը, որը կունենա ներկայացուցչությունների միջազգային ցանց, առաջարկվել Է տեղավորել Բրյուսելում: «ԵՄ-ի արտգործնախարարությանե համար, որը կարող Է սկսել գործել 2010 թվականի ապրիլից, կլինի առանձին ýինանսավորում Եվրամիության բյուջեից: Այժմ Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ձեւավորման սկզբունքները պետք Է հաստատեն Եվրոպայի ղեկավարները, որոնք հոկտեմբերի 29 – 30-ը գագաթնաժողովի կհավաքվեն Բրյուսելում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում