Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ զարգացող երկրներն անբավարար են պաշտպանված խոզագրիպից
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարետ Չանը նախազգուշացրել Է, որ աշխարհի առավել աղքատ երկրները ի վիճակի չեն բնակչությանն արդյունավետ պաշտպանություն ապահովել A/H1N1 գրիպի վիրուսի դեմ: Հավանա այցի ընթացքում նա պարզաբանել Է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ Է արտադրել խոզագրիպի դեմ պատվաստանյութի «մի քանի միլիարդե դեղաչափ: «Պատվաստանյութի գնման հնարավորությունը սահմանափակ Է եւ մեզ միլիարդավոր դեղաչափ Է հարկավոր բոլոր բնակիչներին պաշտպանելու համարե,-ասել Է Չանը: Նա հիշեցրել Է, որ այս տարվա նոյեմբերից ԱՀԿ-ն ձեռնամուխ կլինի զարգացող երկրներ խոզագրիպի դեմ պատվաստանյութեր ուղարկելուն: Մինչ այժմ աշխարհում նոր գրիպից մոտ 5 հազար մարդ Է մահացել: