Միջազգային

Բարաք Օբաման հայտարարել Է, որ առանց տատանվելու ուժ կկիրառի ամերիկյան շահերը պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման հայտարարել Է, որ առանց տատանվելու ուժ կկիրառի ամերիկյան շահերը պաշտպանելու համար: Սակայն, երկուշաբթի ելույթ ունենալով üլորիդայի նահանգի Ջեքսոնվիլլայի ռազմակայանում, նա վերապահում Է արել, որ դեմ Է հապճեպ որոշումներ ընդունելուն: «Ու թեեւ ես առանց տատանվելու ուժ կկիրառեմ ամերիկյան ժողովրդին կամ մեր կենսականորեն կարեւոր շահերը պաշտպանելու համար, ես նաեւ խոստանում եմ, որ Աýղանստանում մեր հաջորդ քայլերը քննարկելիս երբեք հապճեպորեն կարեւոր որոշումներ չեմ ընդունի վտանգավոր կետեր զորք ուղարկելու վերաբերյալ,-ասել Է նա՝ դիմելով զինծառայողներին:-Ես վտանգի չեմ ենթարկի ձեր կյանքը, եթե միայն դա բացարձակ անհրաժեշտություն չլինի: Եվ եթե անհրաժեշտ լինի, մենք կաջակցենք ձեզե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում