üիդել Կաստրոյի քույրը խոստովանել Է, որ համագործակցել Է ԿՀՎ-ի հետ
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի առաջնորդներ üիդել եւ Ռաուլ Կաստրոների կրտսեր քույրը՝ Խուանիտա Կաստրոն, խոստովանել Է, որ համագործակցել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ: Այս մասին հաղորդել Է բրիտանական «Գարդիանե թերթը: Երկուշաբթի օրը լույս Է տեսել նրա գրած գիրքը, որտեղ նա պատմում Է այն մասին, որ ԿՀՎ-ի հետ աշխատել Է այն շրջանում, երբ վերջինս պլանավորում Էր üիդել Կաստրոյի սպանությունը եւ Կուբայական հեղափոխության տապալումը: Գրքի հրատարակման նախօրեին Իսպանիայի հեռուստաալիքներից մեկին տված հարցազույցի ժամանակ նա պատմել Է, թե ինչպես Է 1964 թվականին «խզել հարաբերություններն իր եղբայրների հեղափոխության հետե: Սկզբում նա աջակցել Է üիդելին եւ 1959 թվականին Բատիստայի դիկտատուրայի տապալումից հետո զբաղվել Է երկրում հիվանդանոցների եւ բուժարանների ստեղծմամբ: Սակայն նրա «հավատը վարչակարգի նկատմամբ կործանվել Է, երբ եղբայրներն սկսել են ճնշել ընդդիմախոսներին եւ բռնագրավել մասնավոր սեփականությունըե: