Ներկայացվեց ՄԱԿ-ի «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ եւզարգացումե խորագրով Մարդկային զարգացման 2009թ-ի զեկույցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Աշխարհում մոտ 700 մլն մարդ ներքին, 200 մլն` միջազգային միգրանտներ են` ըստ ՄԱԿ-ի «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ եւ զարգացումե խորագրով Մարդկային զարգացման 2009թ-ի զեկույցի, որն այսօր ներկայացրեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային միգրանտների 70 մլն-ը զարգացողից տեղափոխվում է զարգացած երկիր, իսկ շուրջ կեսը` իր տարածաշրջանի երկրներ: Նրանց մոտ 48 տոկոսը կանայք են. այս թիվը պահպանվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում: «Այս զեկույցը վեր է հանում միգրացիայի դերը մարդկային զարգացման գործում եւ կառավարություններին տեղեկատվություն տրամադրում այս ներուժը լիովին իրացնելու համար: Կառավարությունները պետք է ավելացնեն միգրացիայից ստացվող օգուտներըե,-ասաց Կ. Վիդալը: Միգրանտների եկամուտները սովորաբար ուղղվում են նաեւ հայրենիքում նրանց ընտանիքներին եւ համայքներին: Զեկույցի համար կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաաղքատ երկրների միգրանտներն ամենաշատ են շահում, զարգացած երկիր տեղափոխվելիս նկատվում է նրանց` միջինը 15 անգամ եկամտի մեծացում, կրթություն ստացողների թվի կրկնապատկում եւ 16 անգամ երեխաների մահացության թվի կրճատում: Հակառակ համատարած պատկերացումների` միգրանտները խթանում են տնտեսական զարգացումը: Ըստ զեկույցի` շարժը մարդկային ազատության կարեւոր տարրերից է, որից շահում են միգրանտները, նրանց ընտանիքները եւ ընդունող երկրները: Սակայն շարժման խոչընդոտները սահմանափակում են մարդկային զարգացումը խթանող միգրացիայի ամբողջ ներուժը: Զեկույցում նշվում է, որ կառավարությունները պետք է մի շարք հայեցակարգային բարեփոխումներ ձեռնարկեն միգրացիայից ստացվող օգուտների մեծացման եւ միգրանտների իրավունքների պաշտպանության համար: Զեկույցն առաջարկում է բարեփոխումներ այդ ոլորտում, մասնավորապես` բացել առկա մուտքի ուղիներն ավելի մեծ թվով աշխատողների համար, ապահովել միգրանտների հիմնական իրավունքները, նվազեցնել ýինանսական պահումները միգրացիոն գործարքներից, գտնել համատեղ լուծումներ, որոնցից կշահեն թե ընդունող երկրները, թե միգրանտները: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, անդրադառնալով հայաստանյան իրականությանը, նշեց, որ այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Եթե աշխարհում մեծ թիվ են կազմում ներքին միգրանտները, ապա Հայաստանում հակառակն է: Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն մարդ, իսկ երկրում տեղաշարժվել 172 հազարը: Ներքին տեղաշարժերի պատճառներից է ղարաբաղյան պատերազմը, եւ երկրաշարժը: Հայաստանից արտագաղթողների հիմնական մասը նախընտրում է Եվրոպան եւ ԱՄՆ-ը: Հայաստանի բնակիչները արտագաղթելու հիմնական պատճառը 90-ական թվականներին նշում էին գործազրկությունը, իսկ 2000թվականից սկսած` աշխատանք կա, սակայն վարձատրությունն է ցածր: ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ, մարդկանց տեղաշարժումների շրջանակներն ու ծավալներն այնքան են ընդլայնվել, որ դրանց հետ կապված խնդիրները լուծումներ են պահանջում գլոբալ մակարդակով: Ըստ նրա` այս զեկույցը տալիս է համապատասխան տեղեկատվություն տարբեր երկրների կառավարություններին իրենց քայլերը ճիշտ հաշվարկելու համար: «Հայաստանը միգրացիայի ոլորտում ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն վերջին տարիներին կատարած աշխատանքների արդյունքում արդեն զգալի ձեռքբերումներ ունենք: Միգրացիային վերաբերող խնդիրներն այսօր գլոբալ լուծումներ են պահանջում: Դրան հասնելու համար պետք է պետությունները համատեղ ուժերով գործեն: Այդ տեսանկյունից զեկույցը բավական օգտակար է, այն տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն հետագա գործողությունների համարե,-ասաց Վ. Տերտերյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա