Երեւանում նոյեմբերի 4-6-ը կանցկացվի մայրաքաղաքի հիմնահարցերին նվիրվածգիտաժողով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): Երեւանի պատմության թանգարանում նոյեմբերի 4-6-ը կանցկացվի մայրաքաղաքի հիմնահարցերին նվիրված երկօրյա գիտաժողով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, գիտաժողովին մասնակցելու են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, Երեւանի թանգարանների գիտաշխատողները, Երեւանի պետական համալսարանի, Գյումրիի հայագիտական կենտրոնի աշխատակիցները: Արդեն հավաքագրվել են գիտաժողովի նյութերը եւ շուտով կներկայացվի տպագրության: Ա. Սարգսյանի խոսքով, ներկայացվել են այնպիսի նյութեր, որտեղ ոչ միայն անդրադարձ կա Երեւանի ներկայիս հիմնախնդիրներին, այլեւ մայրաքաղաքի պաշտմության չբացահայտված էջերին: Նախատեսված են 25 զեկույցներ մշակութային, տնտեսական, քաղաքաշինության, կրթության, զբոսաշրջության բնագավառներին վերաբերող թեմաներով: Երեւանի հիմնահարցերին նվիրված գիտաժողով Հայաստանում կազմակերպվում է երկրորդ անգամ: Առաջինը անցկացվել է 2006թ-ին: Մինչ գիտաժողովը, Երեւան պատմության թանգարանը նախատեսում է նոյեմբերի 3- ին կազմակերպել նկարների ցուցահանդես: Վերջերս հանրապետության 64 նկարիչներ թանգարանին նվիրել են մեկական աշխատանք, որոնք էլ այդ օրը կներկայացվեն:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա