Միացյալ Նապանգներն ու եւս 21 երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի կազմում
3 րոպեի ընթերցում
ՄԱԿ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան, ԱՄՆ-ը ու եւս 20 երկրներ երկուշաբթի օրը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում կայացած գաղտնի քվեարկության ընթացքում ընտրվել են ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) կազմում, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստիե-ն: ԷԿՕՍՕՍ-ը ՄԱԿ-ի կանոնադրությամբ հիմնվել Է որպես գլխավոր մարմին, որը պատասխանատու Է պետությունների տնտեսական եւ սոցիալական փոխգործակցության, ինչպես նաեւ մշակույթի, առողջապահության, զբաղվածության, մարդու իրավունքների բնագավառներում համագործակցության համար: Այն համակարգում Է ՄԱԿ-ի 14 մասնագիտացված հիմնարկությունների եւ 14 հանձնաժողովների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 11 հիմնադրամների եւ ծրագրերի գործունեությունը: Խորհրդի տնօրինության տակ Է գտնվում ՄԱԿ-ի ամբողջ համակարգի մարդկային եւ ýինանսական պաշարների ավելի քան 70 տոկոսը: Ռուսաստանը նույնպես մտնում Է ԷԿՕՍՕՍ-ի կազմի մեջ, այնտեղ նրա անդամակցությունը լրանում Է 2010 թվականի վերջին: ՄԱԿ-ի կանոններին եւ ընթացակարգերին համապատասխան 18 երկրներ տարածաշրջանային խմբերից ընտրվել են եռամյա ժամկետով: Նրանց լիազորությունները կսկսվեն 2010 թվականի հունվարի 1-ին: Ընտրվելու համար թեկնածու-պետությանն անհրաժեշտ Է հավաքել Գլխավոր ասամբլեայի ձայների առնվազն երկու երրորդը: Ուկրաինան Սլովակիայի հետ միասին ընտրվել Է Արեւելյան Եվրոպայից, Բելգիան, Իտալիան, Կանադան եւ ԱՄՆ-ը՝ Արեւմտյան Եվրոպայի եւ այլ երկրների խմբից, Արգենտինան, Բահամյան կղզիները եւ Չիլին՝ Լատինական Ամերիկայի եւ կարիբյան երկրներից, Բանգլադեշը, Իրաքը, Մոնղոլիան եւ üիլիպիններն՝ Ասիայից, Գանան, Եգիպտոսը, Զամբիան, Կոմորները եւ Ռուանդան՝ Աýրիկայից: Եվս չորս երկրներ՝ Ավստրալիան, Մալթան, Թուրքիան եւ üինլանդիան, ընտրվել են փոխարինելով Հունաստանին, Նոր Զելանդիային, Պորտուգալիային եւ Շվեդիային, որոնք իրենց տարածաշրջանային խմբում ստեղծված ավանդույթին համապատասխան խնդրել են ԷԿՕՍՕՍ- ում իրենց մանդատների ձեւական ավարտից մեկ տարի առաջ լիազորությունների վաղաժամետ հանձնման մասին: Եվս 16 պետություններ ԷԿՕՍՕՍ-ի անդամներ կմնան մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կամերունը, Չինաստանը, Մալայզիան, Մոզամբիկը, Մոլդովան, Նիգերը, Նորվեգիան, Պակիստանը, Լեհաստանը, Սենտ Լյուիսը, Ուրուգվայը եւ Հարավային Կորեան: Մյուս 16 երկրների անդամակցությունն ԷԿՕՍՕՍ-ին կավարտվի 2011 թվականի դեկտեմբերի 31-ին: Դրանք են Վենեսուելան, Գվատեմալան, Գվինեա Բիսաուն, Գերմանիան, Հնդկաստանը, Կոտ դ’Իվուարը, Լիխտենշտայնը, Մավրիկոսը, Մարոկոն, Նամիբիան, Պերուն, Սաուդյան Արաբիան, Սենտ Քիտսը եւ Նեւիսը, üրանսիան, Էստոնիան եւ Ճապոնան: Ընդամենն ԷԿՕՍՕՍ-ի կազմի մեջ Է մտնում 54 պետություն: