1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հուսով Է, որ իր երկիրը կկարողանա ներգրավել իսպանական ներդրումներ: Այդ մասին այցով Իսպանիայում գտնվող կառավարության ղեկավարը հայտարարել Է վրացի լրագրողներին: Իսպանիայում նա հանդիպումներ Է անցկացնում այդ երկրի ղեկավարության ներկայացուցիչների եւ գործարար շրջանների հետ: Գիլաուրիի խոսքով՝ իսպանացի ներդրողներն արդեն մեծ հետաքրքրություն են դրսեւորել Վրաստանի նկատմամբ, եւ բավական մեծ թվով գործարարներ են մասնակցում վրաց-իսպանական գործարար համաժողովին, որն այսօր ընթանում Է Մադրիդում: Վրաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով Իսպանիա Է ժամանել երկուշաբթի: