Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են նավթամշակման գործարան կառուցել Սամսուն-Ջեյհան նավթամուղի վերջնակետում
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Թուրքիան համաձայնության են եկել ոչ միայն Սամսուն-Ջեյհան նավթամուղի կառուցման, այլեւ այդ խողովակաշարի վերջնակետում նավթամշակման գործարանի շինարարության շուրջ նավթամթերքի համատեղ առեւտուր կազմակերպելու համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն: «Այդ նախագծի շուրջ բանակցություններն ակտիվացել են այս տարվա գարնանից, որոշումների ընդունման եւ փոխգործակցության արագության տեսանկյունից այն կարելի Է համեմատել ծագող աստղի հետե,-ասել Է նախարարը: Շմատկոն ընդգծել Է, որ երկու կողմերը ոգեշնչված են եւ բարձր են գնահատում այդ նախագծի իրացման հեռանկարները: