Բելգիան իր ափի երկայնքով կկառուցի 60 հողմային Էլեկտրակայան

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Air Energy ընկերությունը շահել Է 60 հողմային Էլեկտրակայանների կառուցման հայտամրցույթը, որոնք կտարածվեն Հյուսիսային ծովի՝ Բելգիայի ափի 22 կիլոմետր երկայնքով եւ կսկսեն ԷլեկրաԷներգիա տալ արդեն 2013 – 2014 թվականներին, այսօր հաղորդել Է Le Soir թերթը: «Հողմաշարժիչներիե նման լայնընդրկուն կառուցման նախագիծը, որն անվանվել Է North Sea Power, գնահատվում Է մեկուկես միլիարդ եվրո: Այս նախագծի շրջանակներում առաջին Էլեկրակայանները կհայտնվեն 2012 թվականին եւ կսկսեն գործել 2013 – 2014 թվականին: North Sea Power-ը, ընկերության փորձագետների գնահատումներով, տարեկան կարող Է տալ ավելի քան 1,36 հազար գիգավատ/ժամ ԷլեկտրաԷներգիա: «Այս քանակությամբ ԷլեկտրաԷներգիան կարող Է բավարարել 350 հազար ընտանիքների կարիքներըե,- հայտարարել Է Air Energy-ի ղեկավաներից մեկը՝ Լյուկ Ռեգուն: Հեռանկարում Բելգիայի Էլեկտրականության եւ գազի կարգավորման պետական հանձնաժողովը հուսով Է անցկացնելու ափի երկայնքով հողմային Էլեկտրակայանների կառուցման եւս չորս հայտամրցույթ: Ի վերջո հանձնաժողովը մտադիր Է «հողմաշարժիչներիե թիվը հասցնել մինչեւ 500-ի, որոնք կտան Բելգիայում ԷլեկտրաԷներգիայի արտադրության ավելի քան 10 տոկոսը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա