Միջազգային

Աýղանստանի նախագահի պաշտոնի թեկնածու Աբդուլա Աբդուլան պահանջել Է ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնաթողությունը

1 րոպեի ընթերցում

ԿԱՀԻՐԵ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աýղանստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածուներից մեկը՝ Աբդուլա Աբդուլան, պահանջել Է Անկախ ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնաթողությունը: «Ընտրական հանձնաժողովի նախագահ Ազիզուլա Լոդինը կորցրել Է ընտրազանգվածի վստահությունը պետք Է անհապաղ փոխարինվի ավելի արժանի մարդովե,- հայտարարել Է նա Քաբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Աբդուլա Աբդուլան լրագրողներին Է ներկայացրել այն բանի «նվազագույն պայմաններովե ցանկը, թե ինչ Է անհրաժեշտ անել քվեարկության երկրորդ փուլի կազմակերպման համար: Աýղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 7-ին: Դրա անցկացումը մեծապես պայմանավորված Է օգոստոսի 20-ի քվեարկության ընթացքում թույլ տրված զանգվածային խախտումներով եւ կեղծարարություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում