Միջազգային

ՄԱԿ-ը երեք տարվա ընթացքում Աýղանստանին 4 միլիարդ դոլար Է տրամադրում զարգացման համար

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010-ից մինչեւ 2013 թվականներն Աýղանստանը 4 միլիարդ դոլար կստանա երկրի զարգացման համար: Այդ մասին ասված Է ՄԱԿ-ի՝ Զարգացման նպատակով օգնություն ցույց տալու պարփակ ծրագրի փաստաթղթում: Փաստաթղթի համաձայն, որի պատրաստմանը մասնակցել են ՄԱԿ-ի 28 գործակալություններ եւ Աýղանստանի կառավարությունը, միջոցները կտրամադրվեն երեք հիմնական ուղղություններով նախագծերի իրագործման համար. կառավարում, հաշտություն եւ կայունություն՝ մարդկային պաշարների զարգացման շեշտադրմամբ, շահութաբեր գյուղատնտեսության զարգացում, ինչպես նաեւ մասնագիտական ուսուցում, առողջապահություն եւ կրթություն: Փաստաթղթի շնորհանդեսի ժամանակ ընդգծվել Է, որ ՄԱԿ-ն Աýղանստանում աշխատում Է արդեն 50 տարի: Աýղանստանի կառավարության հետ միջազգային հանրակցության առանձնապես սերտ շփումներ են հաստատվել 2002 թվականին թալիբների վարչակարգի տապալումից եւ երկրի վերականգնման ու զարգացման ծրագրի իրագործումն սկսելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում