Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նախագահական ընտրությունների կգնա որպես ինքնաառաջադրվող

1 րոպեի ընթերցում

ԿԻԵՎ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Յուշչենկոն նախագահի ընտրություններին կգնա որպես ինքնաառաջադրվող: Այս մասին լրագրողներին հաղորդել Է նրա քարտուղարության ղեկավար Վերա Ուլյանչենկոն: «Մոտ օրերս Յուշչենկոն Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նա որոշել Է ընտրությունների գնալ որպես ինքնաառաջադրվող, իսկ «Նաշա Ուկրաինաե կուսակցության համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, անպայման կպաշտպանի նրա առաջադրումը եւ կդառնա նախագահի թեկնածու Վիկտոր Յուշչենկոյի հիմնական շարժիչ ուժըե,- ընդգծել Է Ուլյանչենկոն: Նրա խոսքով, Յուշչենկոն «հասկանում Է, որ ծրագրվածի իրագործման համար նրան չի բավականացնի լիազորությունների մեկ ժամկետը: ՉԷ որ կարեւոր Է ոչ միայն սկսել գործն, այլեւ այն հասցնել ավարտին, ամրապնդել արդյունքները: Նախագահության գնալ մեկ ժամկետով լուրջ չԷե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում