Միջազգային

Թունիսի նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել գործող նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին

1 րոպեի ընթերցում

ԹՈՒՆԻՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրակի Թունիսում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել գործող նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն՝ հյուսիսաýրիկայն այս պետության ղեկավարի օգտին, որն իր պաշտոնն անփոփոխ զբաղեցնում Է 22 տարի, քվեարկել Է ընտրողների 89,62 տոկոսը: Խորհրդարանի ընտրությունների ընթացքում, որոնք անցկացվել են նախագահական ընտրությունների հետ միաժամանակ, կառավարող Ժողովրդավարական սահմանադրական միավորումը 161 աթոռ Է ստացել 214-տեղանոց Պատգամավորների պալատում: Մնացած 53 մանդատները բաժանել են ընտրարշավին մասնակցած մյուս վեց կուսակցությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում