Միջազգային

Ռասմուսեն. Ուկրաինան եւ Վրաստանը առայժմ չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին

1 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ýոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվում Ուկրաինային եւ Վրաստանին իր շարքերն ընդունելու պլաններից, բայց այդ երկրներն առայժմ չեն համապատասխանում Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: «Մենք շատ հստակ որոշում ընդունեցինք Բուխարեստի 2008 թվականի հանդիպմանը, որի համաձայն՝ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Իհարկե, ընդսմին ենթադրվում Է, որ նրանք կհամապատասխանեն անհրաժեշտ բոլոր չափանիշներինե,-ասել Է Ռասմուսենը: «Մենք հիանալի գիտենք, որ ներկայում նրանք չեն համապատասխանում այդ չափանիշներինե,-ընդգծել Է գլխավոր քարտուղարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում